Ադրբեջանի տխրահռչակ «հերոս» Ռամիլ Սաֆարովը, ով իր երկրում մեծ փառքի էր արժանացել Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ քնած հայ սպային կացինով սպանելու համար, երևացել է ադրբեջանցի օդաչուների հուղարկավորության ժամանակ: Հետաքրքիր է, որ նախօրեին ադրբեջանական haqqin.az պորտալի «Ադրբեջանի ազգային հերոս Ռամիլ Սաֆարովը հասել է Ֆիզուլի» վերնագրով հոդվածում տարածել էին ներքոհիշյալ լուսանկար, որտեղ Սաֆարովը իբր Ֆիզուլիում է (լուսանկարն ամբողջությամբ ակնհայտ ֆոտոմոնտաժ է):
Այսօր այդ նյութի հղումուվ մտնելիս պարզվում է, որ վերնագիրը և Սաֆարովի «հաղթական դյութազներգությունը» անհետացել է՝ չնայած լուսանկարը մնացել է: Երևի ադրբեջանական քարոզիչները հասկացել են, որ Սաֆարովը չէր կարող այդքան նիհար լինել Ֆիզուլիում և մեկ օրում գիրանար հուղարկավորության լուսանկարի համար...