Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայց է ներկայացրել գերմանացի հեռուստահաղորդավար Յան Բեմերմանի դեմ, հայտնում է Reuters-ը:
Մարտի 31-ին ZDF հեռուստաալիքի Neo Magazin Royale հաղորդման ժամանակ Բեմերմանը Էրդողանին նվիրված բանաստեղծություն է կարդացել: Այդ կապակցությամբ Թուրքիայի ղեկավարությունը նոտա է հղել Գերմանիային՝ պահանջելով հաղորդավարի նկատմամբ սկսել քրեական հետապնդում:
Թուրքիայի նախագահը հայտնի է քննադատության հանդեպ իր հիվանդագին արձագանքով: Թուրքիայի 1845 քաղաքացու դեմ հետաքննություն է սկսվել Էրդողանին վիրավորելու մեղադրանքով: