«Պյոտոր Պորոշենկոյի բլոկ» խորհրդարանական խմբակցության այսօրվա նիստին խմբակցության ղեկավար Յուրի Լուցենկոն հրապարակել է նախարարների կաբինետի անդամների անունները: Այս մասին հայտնում է ՌԲԿ-Ուկրաինան:
Հատկանշական է, որ կառավարության նոր կազմում կա ազգությամբ երկու հայ նախարար՝ Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար է նշանակվել Վլադիմիր Օմելյանը, իսկ ներքին գործերի նախարար՝ Արսեն Ավակովը:
Հաղորդվում է նաև, որ Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն անձամբ է հաստատել բոլոր նախարարների թեկնածությունը: