Արժույթի միջազգային հիմնադրամը վատացրել է 2016 թվականի համար Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը՝ հասցնելով 1.9 տոկոսի։ Ինչպես նշում է РИА Новости-ն, այս մասին ասվում է ԱՄՀ-ի «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարներ» ապրիլյան զեկույցում։
Նախորդ զեկույցում, որն ԱՄՀ-ն հրապարակել էր 2015 թվականի հոկտեմբերին, 2016 թվականին Հայաստանի ՀՆԱ աճ էր կանխատեսվել 2.2 տոկոսի մակարդակում։
Հայաստանում սղաճը 2016-ին կանխատեսվում է 2.6% մակարդակի վրա (նախկին կանխատեսումը՝ 3.4%)։ Միևնույն ժամանակ ԱՄՀ-ն Հայաստանում կանխատեսում է գործազրկության աճ, որը 2015 թվականի 17.7% ցուցանիշից 2016 թվականին կհասնի 18.2 տոկոսի:
2016 թվականի պետբյուջեում Հայաստանում սղաճը ծրագրված է 4 տոկոսի մակարդակի վրա, իսկ ՀՆԱ աճը՝ 2.2-ի։