Fitch միջազգային վարկանիշային գործակալության գնահատականներով, նավթի գների անկումն ու ազգային արժույթի նվազումը հանգեցրել են ադրբեջանական բանկային կապիտալի որակազրկմանը, փոխանցում է РИА Новости-ն:
Ընդհանուր առմամբ, գործակալությունն ադրբեջանական կապիտալիզացիան թույլ է գնահատում: Մանաթի դեկտեմբերյան 50%-անոց դեվալվացիայի արդյունքում ադրբեջանական կապիտալի որակական գործակիցն անկում է ապրել 3-5 բազիսային մակարդակով:
Միաժամանակ, գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանում խնդրահարույց վարկերն (երբ պարտավորությունների չկատարման շեմն անցնում է 90 օրը) աճել են՝ կազմելով 9.5 %:
Fitch-ի կանխատեսումների համաձայն, ադրբեջանական կապիտալի որակը կշարունակի անկում ապրել՝ կապված տնտեսական անկման և արտասահմանյան արժույթով վարկերի մեծ մասնաբաժնի հետ:
Գործակալությունը հատուկ շեշտում է, որ Ադրբեջանի բանկային սեկտորի ֆինանսավորումը շարունակում է կախված լինել Կենտրոնական բանկից և այլ պետական կազմակերպություններից: