Թուրքական մասնավոր գազային ընկերությունները հաստատել են տարածված տեղեկություններն այն մասին, որ իրենց հաջողվել է հարթել ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ ունեցած գազի գնի վերաբերյալ վեճը: Ըստ աղբյուրի՝ պայմանավորվածությունը բանակցողների միջև ձեռք է բերվել մի քանի օր առաջ, իսկ պաշտոնապես այդ մասին կհայտարարվի մոտ ապագայում: