Ապրիլի 14-15-ը աշխատանքային այցով Հայաստան կժամանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, տեղեկացնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:
Այցի ընթացքում Բորդյուժան հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ, Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:
Նշվում է, որ Բորդյուժան այցի ընթացքում կտեղեկացնի հունիս-հուլիս ամիսներին Երևանում ծրագրված կառույցի կանոնադրական մարմինների՝ ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների խորհուրդների, Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովների նիստերի անցկացման նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին, ինչպես նաև կզեկուցի կազմակերպության ընթացիկ գործունեության և Հավաքական անվտանգության խորհրդի նախորդ երկու նիստերի որոշումների իրականացման ընթացքի մասին:
Կքննարկի նաև Կովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, որը ապրիլի սկզբին կտրուկ սրվել է: