Բրազիլական հետախուզությունը անհանգստություն է արտահայտել գրոհային Մաքսիմ Օշարի հայտարարության կապակցությամբ, որը մատնացույց է արել այդ երկիրը որպես հաջորդ թիրախ, գրում է Reuters-ը։ Ուժային գերատեսչության տվյալներով՝ իսլամիստները ծրագրում են ահաբեկչություններ իրականացնել Օլիմպիական խաղերի ժամանակ, որոնք կանցկացվեն Բրազիլիայում այս ամռանը։
Հերթական ամառային օլիմպիական խաղեր կանցնեն Ռիո-դե-Ժանեյրոյում օգոստոսի 5-21-ը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ օլիմպիական խաղերի անվտանգությունը կապահովի մոտ 85 հազար մարդ, ինչը երկու անգամ գերազանցում է Լոնդոնի Օլիմպիադայի անվտանգության ուժերի թիվը: