Ապրիլի 15-ին աշխարհի շատ երկրներում նշվում է Մշակույթի համաշխարհային օրը (World Day of Culture): Օրը կապված է 1935թ. ապրիլի 15-ին Վաշինգտոնում ստորագրված «Պատմական հուշարձանների և գեղարվեստական ու գիտական հաստատությունների պահպանության մասին» պայմանագրի հետ, որը միջազգային իրավական պրակտիկայում հայտնի է Ռերիխի դաշնագիր անվանումով։
Ռերիխի պակտի ստորագրման օրը որպես Մշակույթի միջազգային օր նշելու նախաձեռնությամբ 1998-ին հանդես է եկել Մշակույթի պահպանության միջազգային լիգան, որը հիմնադրվել է 1996-ին Ռերիխների միջազգային կենտրոնի կողմից։ Այդ ժամանակից ի վեր աշխարհի բազմաթիվ քաղաքներում ապրիլի 15-ին նշվում է Մշակույթի միջազգային օրը։