Նավթի համաշխարհային գներն այսօր՝ ապրիլի 15-ին ցածր մակարդակի աճ են գրանցել՝ պայմանավորված ապրիլի 17-ին Դոհայում կայանալիք հանդիպումով: Այս մասին փոխանցում է РИА Новости-ն:
Այսօրվա տվյալներով, Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների գներն աճել են 0.09%-ով՝ կազմելով 43.89 դոլար մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների գինն աճել է 0.14 %-ով՝ դառնալով 41.5 դոլար/բարել:
Հիշեցնենք, որ սույն թվականի փետրվարին ՌԴ, Սաուդյան Արաբիան, Քաթարն ու Վենեսուելան համաձայնության եկան սառեցնելու նավթի արտահանման ծավալները: Կիրագործվի՞ արդյոք այդ պլանն ու ո՞ր երկրները կմիանան դրանք. սրանք այն հարցերն են, որոնք քննվելու են ՕՊԵԿ անդամ երկրների՝ Դոհայում երկու օր անց կայանալիք հանդիպմանը: