Իրանի Նավթի նախարարության ներկայացուցիչ Աքբար Նեմաթոլլահին հայտարարել է, որ Իրանը Դոհայում չի միանա նավթի արդյունահանման ծավալների մասին համաձայնագրին, փոխանցում է Utro.ru կայքը:
Իրանի Նավթի նախարար Բիժար Նամդար Զանգանեն Քաթարի մայրաքաղաքում կայանալիք՝ նավթ արդյունահանող երկրների ներկայացուցիչների հանդիպմանը չի մասնակցի:
«Նախարարն Իրանի դիրքորոշման մասին խոսել է ինչպես ՕՊԵԿ անդամ հանդիսացող երկրների ներկայացուցիչների հետ երկկողմ և բազմակող հանդիպումներին, այնպես էլ անդամ չհանդիսացող նավթ արդյունահանողների հետ»,- նշել է Նեմաթոլլահին: