Այսօր Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ժամանել է հունական Լեսբոս կղզի, որը դարձել է վերջին տարիների միգրացիոն ճգնաժամի խորհրդանիշը: Այս մասին հայտնում BBC-ին:
Սուրբ աթոռից նշում են, որ Պապի այցը զուտ մարդասիրական բնույթ է կրում և որևէ քաղաքական ենթատեքստ չունի:
Սա Հռոմի պապի 2-րդ այցն է Հունաստան` 1054թ. քրիստոնեական եկեղեցու պառակտումից հետո:
«Շաբաթ ես մեկնում եմ Լեսբոս կղզի, ուր նախորդ ամիսներին բազմաթիվ փախստականներ են ժամանել: Ես մեկնում եմ այնտեղ իմ եղբայրների հետ, որպեսզի իմ մտերմությունը և համերաշխությունը հայտնեմ ինչպես փախստականներին, այնպես էլ կղզու բնակիչներին և ամբողջ հույն ժողովրդին, որն այդքան շռայլ է իր ընդունելության մեջ»,- ասել է Ֆրանցիսկոս պապը: