ԱՄՆ-ի նախագահի վարչակազմը մտադիր է ընդլայնել Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ արշավը, գրում է The New York Times-ը՝ հղում անելով իր ռազմական աղբյուրին:
Վերջինիս փոխանցմամբ՝ Վաշինգտոնը կարող է 50-200 մարդով ավելացնել հատուկ ջոկատայինների թիվը, որոնք մարզում են մարտիկներին ԻՊ-ի դեմ պայքարի համար։
Ենթադրվում է, որ նրանք ուղարկվելու են Մոսուլի շրջան, որպեսզի նախապատրաստվեն սիրիական Ռաքքա քաղաքի ազտագրումը ահաբեկիչներից։
Բացի այդ, ԱՄՆ-ն տարածաշրջան լրացուցիչ զինտեխնիկա է ուղարկելու։ NYT-ի տվյալներով՝ ԱՄՆ-ն Իրաք է ուղարկելու լրացուցիչ Apache հարվածային ուղղաթիռներ։
Ամերիկյան ռազմական ներկայությունն ուժեղացնելու համար դեռ հստակ որոշում չկա, սակայն այն կարող է կայացվել արդեն հաջորդ շաբաթ։