ԵՄ երկրները կարող են Սիրիայից և Իրաքից վերադարձած գրոհայիններին հակաքարոզչության համար, գրում է The Guardian-ը՝ հղում անելով ԵՄ ահաբեկչության դեմ պայքարի հարցերով հատուկ համակարգող Ժիլ դե Կերշովին:
Նրա խոսքերով` եթե ապացույցներ չկան, որ վերադարձած գրոհայինը մասնակցել է մարտական գործողություններին, նրանց պետք չէ հետապնդել, այլ պետք է հատուկ վերականգնողական կուրսերի ուղարկել և օգտագործել հակաքարոզչության համար՝ խանգարելու ծայրահեղական խմբավորումներին նոր անդամներ հավաքագրել: