Նավթ արդյունահանող երկրների ներկայացուցիչների՝ Դոհայում ունեցած հանդիպման արդյունքները կարճաժամկետ ազդեցություն կունենան նավթի գների վրա: Շուկան կկարգավորվի 2017թ.-ի կեսերից: Նման կանխատեսում РИА Новости-ին փոխանցել է Fitch վարկանիշային գործակալության Լոնդոնի գրասենյակի տնօրեն Դմիտրի Մարինչենկոն:
Փորձագետի պնդմամբ «եթե անգամ համաձայնություն կայանար, դրան Իրանը, Իրաքն ու Լիբիան մեծ մասշտաբով մասնակցություն չէին ունենա՝ հանդիսանալով նավթի արդյունահանման ծավալները մեծացնելու բարձր պոտենցիալով երկրներ»:
Մարինչենկոյի գնահատականներով, մոտ ժամանակներս կարելի է սպասել նավթի գների անկման մինչև 30-35 դոլար/բարելի: «Երկարաժամկետում, սակայն, այս գինը նպատակահարմար չէ, քանի որ չի ծածկում երկրաբանական-հետախուզական և նավթի նոր աղբյուրների մշակման ծախսերը»,- մասնավորապես նշել է փորձագետը: