Թուրքիան սահմանել է վիզային ռեժիմ Ռուսաստանի այն քաղաքացիների համար, ովքեր մուտք են գործում երկիր ծառայողական անձնագրերով:
Օրենքն ուժի մեջ է մտել ապրիլի 15-ին, սակայն չի տարածվում դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց վրա: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան տարածած հաղորդագրությանը:
Սովորական անձնագրերով ճամփորդող ռուսների համար կպահպանվի առանց վիզային մուտքի ռեժիմը: