Էկվադորում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 413-ի, ավելի քան 2000 մարդ վնասվածքներ է ստացել, հայտնում են երկրի իշխանությունները։
7.8 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներն Էկվադորում գրանցվել են շաբաթ երեկոյան: Ցնցումների հետևանքով Էկվադորի խաղաղօվկիանոսյան ափամերձ շրջանները հիմնովին ավերվել են:
Աղետի հետևաքների դեմ պայքարի համար մոբիլիզացվել է ավելի քան 14 հազար զինվորական և ոստիկան: Նրանց օգնության են եկել նաև այլ երկրների փրկարարներ: