Միջազգային ներդրողները նախընտրում են կայուն ցածր ինֆլյացիա և աճ արձանագրող երկրների տնտեսությունները, իսկ Ռուսաստանն այդ ոլորտում կորցրել է իր դիրքերը: Այդ մասին ասել է՝ ՌԴ Ֆինանսների փոխնախարար Մաքսիմ Օրեշկինը, հաղորդում է РИА Новости:
Օրեշկինը ենթադրում է, որ ՌԴ մոտակա տարիներին պետք է դառնա կայուն աճով ու ցածր ինֆլյացիայով «ձանձրալի» երկիր՝ միջազգային ներդրողների ուշադրությունը գրավելու համար:
«Նոր են կայացել ԱՄՀ ավանդական գարնանային հանդիպումները, որոնցում ներդրողներն ավելի շատ ուշադրություն դարձրեցին այնպիսի երկրներին, ինչպիսիք են Բլազիլիան և Վենեսուելան: Ինչո՞ւ, որովհետև այդ երկրների ակտիվները գտնվում են սթրեսային վիճակում, իսկ ներդրողները սիրում են ձուկ որսալ պղտոր ջրերում և դրանով կարճ ժամանակամիջոցում հասնել բարձր եկամտաբերության»,- նշել է ՌԴ Ֆինանսների փոխնախարարը՝ Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցում ունեցած ելույթի ժամանակ: