Նիդեռլանդների օրենսդիրները հանդես են եկել նոր նախաձեռնությամբ, որի շրջանակում առաջարկվել է 2025թ. սկսած արգելել բենզինով ու դիզելային վառելիքով աշխատող մեքենաների վաճառքը, գրում է The Guardian-ը:
Առաջարկն ընդունվել է երկրի խորհրդարանի Ստորին պալատի կողմից, սակայն օրենք դառնալու համար անհրաժեշտ է, որպեսզի Սենատը ևս այն ընդունի:
Նախաձեռնությունը պատկանում է Լեյբորիստական կուսակցությանը, որի նպատակն է նպաստել շրջակա միջավայրի մաքրության պահպանմանն ու էլեկտրական մեքենաների օգտագործմանն անցում կատարելուն։
Աղբյուրի փոխանցմամբ, Նիդեռլանդներում վաճառվող մեքենաների միայն 10 % է էլեկտրական։