Ըստ Ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնի, Հայաստանի 1 քաղաքացի է եղել 2013-2014 թթ. ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորմանն անդամագրված ենթադրյալ 15000 նոր անդամների թվում, հայտնում է Panarmenian-ը: Ըստ տվյալների` նոր անդամներից ոչ մեկը Հայաստանում չի բնակվել:
Բացի այդ, վերոնշյալ ժամանակահատվածում կազմակերպությանն են միացել` Ադրբեջանի 107 քաղաքացի, Թուրքիայի 212 քաղաքացի, Իրանի 10 քաղաքացի և Վրաստանի 2 քաղաքացի:
Տվյալների վերլուծությունն ու ԻՊ հազարավոր գրառումների վերծանումը ցույց են տվել, որ գրոհայիններին է միացել մոտ 70 ազգության ներկայացուցիչ, հայտնում է AFP-ն:
Նոր անդամների տարիքը տատանվում է 12-70-ի սահմանում, թեև միջին տարիքը 26 կամ 27 տարեկան է, գրում է AFP-ն: Նրանցից միայն 400-ն է եղել 18-ից փոքր: Առավելագույն թվով նորակոչիկներ են անդամագրվել Սաուդյան Արաբիայից` 479 մարդ, Թունիսից` 559, Մարոկկոյից` 240, Թուրքիայից` 212, Եգիպտոսից`151 և Ռուսաստանից` 141: 49 մարդ անդամագրվել է Ֆրանսիայից, 38` Գերմանիայից, 30` Լիբանանից, 26` Մեծ Բրիտանիայից, 11` Ավստրալիայից, 7` Կանադայից, ԱՄՆ-ից ոչ ոք չի եղել:
Նրանցից 30%-ը ամուսնացած է, 61%-ը` ամուրի, 8% մասին նման տվյալներ չկան: «Նորակոչիկները հիմնականում լավ կրթված են, հատկապես ՄԱԿ տվյալների համեմատ այն երկրների վերաբերյալ, որտեղից նրանք անդամագրվել են»,-ասվում է զեկույցում: