Ադելը Բրիտանիայի ամենահարուստ երգչուհին է

13:02     21 ապրիլի, 2016

Երգչուհի Ադելի կարողությունը կազմում է 85 մլն ֆունտ: Նա հանդիսանում է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ երգչուհին: Նա Բրիատանիայի ամենահարուստ կին-կատարողների առաջին հորիզոնականը զբաղեցրել է հարուստ մարդկանց Sunday Times ռեյթինգում, հաղորդում է BBC-ն:

Հարուստ կատարողների ամբողջական ռեյթինգում Ադելը զբաղեցրել է 50 թեկնածուների շարքում 30-րդ տեղը: Վերջին մեկ տարվա ընթացքում երգչուհու կարողությունը ավելացել է 35 մլն ֆունտով:

Միակ կին կատարողը, որի կարողությունը գերազանցել է Ադելի կարողությանը, հանդիսանում է իռլանդուհի Էնիան՝ 91 մլն ֆունտով:

Հավելենք նաև, որ բրիտանուհին գլխավորել է նաև ամենահարուստ երիտասարդ կատարողների ցանկը (մինչև 30 տարեկան):


© armedia.am