Այս պահին բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա, Լավրովը չի գալիս պատասխան ստանալու: Այս մասին, այսօր հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին ի պատասխան նա ասել է. «Փաստաթուղթը Մադրիդն է, Կազանն է, բայց կոնկրետ այս պահին փաստաթուղթ չկա: Լավրովը գալիս է ոչ թե պատասխան ստանալու համար, այլ սա իր այցն է, որի ընթացքում քննարկվելու է հարաբերությունների լայն շրջանակ: Եվ բնական է՝ չի կարող շրջանցվել, այն էլ Ադրբեջանի այս վերջին ագրեսիայից հետո, իրավիճակը՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ»:
Շավարշ Քոչարյանի խոսքով՝ Ղարաբաղյան հակամարտության հարցում Հայաստանի պաշտոնական դիրքորշումը չի փոխվել: