Հայերի ու եզդիների ցեղասպանությունների իրականացման հիմքում ընկած է միևնույն գաղափարախոսությունը: Այս մասին ապրիլի 21-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Թուրքիայից Գերմանիա տեղափոխված ակտիվիստ Նաջատ Չելկին, ով զբաղվում է եզդիների իրավունքների պաշտպանությամբ, փոխանցում է News-ը:
Նրա խոսքով հետագա ցեղասպանությունը կանխելու համար իրականում շատ կարևոր է, որպեսզի Իրաքի հյուսիսում եզդիների ինքնավարություն ստեղծվի:
«Միայն դրանից հետո տեղի եզդիներն ու քրիստոնյա ժողովուրդները կփրկվեն»,- շեշտել է Նաջատ Չելկին: ՀՆա նաև հավելել այաստանը, հավելել նա, այն սակավաթիվ երկրներից է, որոնք միջազգային հարթակներից խոսում են Իրաքում եզդիների ցեղասպանության մասին: