Թուրքիան նոր արտոնություններ է սահմանել բանակի համար, որը հնարավորություն կտա լիովին ազատ գործել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալների դեմ պայքարում: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Vatan» թերթի կայքին:
Ըստ այդմ` եթե մինչ հիմա բանակը քուրդ զինյալների դեմ որևէ շրջանում գործողություններ էր սկսում վարչապետի գրավոր հրամանով, ապա նոր փոփոխություններից հետո կարող է գործել ըստ անհրաժեշտության` ԶՈւ գլխավոր շտաբի որոշմամբ, նախարարների խորհրդի որոշմամբ, կամ վարչապետի հրահանգով: Այդ որոշումներով կամ հրահանգով կարող են սահմանվել իրականացվող գործողությունների եղանակը, տեղը ու ժամանակահատվածը:
Նշենք, որ Անկարան «PKK»-ին ճանաչում է որպես ահաբեկչական կառույց: