Հրապարակ օրաթերթում տեղ է գտել զոհված զինծառայողների ընտանիքների համար կայուն եկամուտ ապահովելուն ուղղված կառավարության աշխատանքների հարցը: Օրաթերթի փոխանցմամբ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին այդ առաքելությամբ նոր հարկատեսակ սահմանելու փաստաթղթային փաթեթ-առաջարկ է ներկայացվել, որով ենթադրվում է հարյուր հազար դրամ աշխատավարձի նվազագույն շեմով 1% հարկի սահմանում:
Հիշեցնենք, որ երեկ կայացած Գործադիրի նիստում զոհված զինծառայողների ընտանիքներին կայուն եկամտի հարցը քննարկվել է: Այս առնչությամբ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ասել է, որ կարգը մշակվել է, գործընթացը շրջանառության մեջ է:
Նախարարը նշել է, որ կայուն եմակտի ապահովումն ամեն ընտանիքին կարող է դիտարկվել անհատական՝ կարիքներից ելնելով, սկսած գյուղատնտեսական մեքենայի տրամադրումից մինչև քաղաքային ընտանիքների համար փոքր բիզնեսի ստեղծում: