«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները ապրիլի 22-ին առավոտյան պայթեցրել են թուրքական զինուժին պատկանող ռազմական մեքենա, որն անցնելիս է եղել Թունջելի (պատմ. Դերսիմ)- Էլազիգ (պատմ. Խարբերդ) մայրուղիով, հաղորդում է ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Milliyet» պարբերականին:
Ինչպես հայտնում է պարբերականը՝ պայթյունի հետևանքով սպանվել է 3 թուրք զինծառայող: Կան նաև վիրավորներ, որոնց թվի մասին չի նշվում: