Թուրքիայում ոստիկանությունը «Իսլամական պետության» վեց ենթադրյալ գրոհայինների է ձերբակալել, ովքեր հարձակում էին նախապատրաստում երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի վրա:
Գրոհայինները ձերբակալվել են Կոնիա նահանգ վարչապետի այցից առաջ անվտանգության միջոցառումներ անցկացնելիս:
Նշվում է, որ ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել նախապես որոշված 3 հասցեներում, որտեղ էլ ձերբակալվել են կասկածյալները: Հետախուզման ժամանակ փաստաթղթեր են հայտնաբերվել, որոնք մատնանշում են կասկածյալների կապը ԻՊ-ի հետ: