Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Ջորջ Քլունին այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում լինելուց հետո, այցելել է 20-րդ դարի կինոինդուստրիայի մեծագույն արվեստագետներից մեկի՝ Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան՝ տեսնելու հանրահայտ կինոռեժիսորի կոլաժները, գծանկարները, տիկնիկները, գլխարկներն ու այլ գեղարվեստական գործեր։
Նշենք, որ 54-ամյա Քլունիին այնտեղ են ուղեկցել գործարարներ Ռուբեն Վարդանյանն ու Սամվել Կարապետյանը։