Թեհրանում Հայոց ցեղասպանության 101-ամյակի կապակցությամբ բողոքի ակցիա է կայացել: Ցուցարարները հավաքվել են Սուրբ Սարգսի եկեղեցու մոտ և Թուրքիային կոչ արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև դատապարտել են Արցախում բռնության աճը:
«Մենք ուզում ենք, որ նրանք ճանաչեն Ցեղասպանությունը, մենք հետ ենք ուզում Արևմտյան Հայաստանի հողերը: Թուրքիան պետք է 1.5 մլն սպանված հայերի համար ռեպատրիացիա վճարի»,- ասել է Արփիկ Էլբեյգյանը:
Նշենք, որ ապրիլի 24-ին ադրբեջանական ԶԼՄ-ները տարածում էին ապատեղեկատվություն, թե իբր իրանական ոստիկանությունը ցրել է ցույցը, ինչն իրականությանը չի համապատասխանում: