Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը ապրիլի 25-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Հայոց ցեղասպանության թեմային, հերթական անհեթեթ հայտարարությունն է արել: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը՝ հղում կատարելով «Aksam» թերթի կայքին:
«Որոշ մարդիկ ցեղասպանության մասին ստերով կարող են փորձել միմյանց դեմ հանել թուրքերին ու հայերին: Բայց մենք շարունակելու ենք շեշտը դնել մեր ունեցած ընդհանուր եղբայրության վրա», - ասել է Քալընը:
Նրա կարծիքով «այն շրջանում տեղի ունցած դեպքերը պետք է դիտարկվեն զուտ որպես ընդհանուր վիշտ»: