Թուրքիայի Հանրապետության նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը «Al Arabia» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում խոսել է հայկական ու քրդական խնդիրների մասին:
«Ես Հայաստան մեկնած առաջին նախագահը եղա: Հայաստանի նախագահ Սարգսյանին հրավիրեցի Թուրքիա: Կարծում էի, որ այն ժամանակ սպորտը կկարողանա օգտակար լինել երկու երկրների միջև դիվանագիտական լուծումներ գտնելու համար: Արձանագրությունների ստորագրումից հետո նոր փուլ թևակոխեցինք: Սակայն, ցավոք, արձանագրությունների պահանջներն այդպես էլ չիրականացվեցին», - ասել է նա:
Քրդական հարցի վերաբերյալ նախկին նախագահը նշել է, որ Թուրքիան որպես պետություն մի շարք հարցերի լուծման գործում ուշացել է: Իսկ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների գործողությունները նա երկրի համար խիստ ռիսկային է համարել: