Թուրքական Ջիզրե քաղաքում քրդերի զանգվածային սպանությունների մասին վկայություններով զեկույցը փոխանցվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարին: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանության ասոցիացիայի ղեկավար Օզթյուրք Թուրքդօղանը:
«Ես ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի հետ խոսել եմ ռուսական դիրքորոշման և այն մասին, թե ինչ է կատարվում Ջիզրեում: Մենք ականատեսների վկայություններով զեկույց ունենք այն մասին, թե ինչ է այնտեղ կատարվել: Մենք այն ներկայացրել ենք Գերագույն հանձնակատարին», - նշել է նա: