«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների գրաված տարբեր օբյեկտների ռմբակոծության ժամանակ մոտ 800 մլն դոլար է ոչնչացվել: Այս մասին հայտնել է Իրաքում ԱՄՆ-ի ռազմական հրամանատարության ներկայացուցիչ գեներալ Փիթեր Գերստենը, փոխանցում է BBC-ն։
Գերստենն ընդգծել է, որ ԱՄՆ-ի ավիացիան բազմիցս հարվածներ է հասցրել շինություններին, որտեղ խմբավորումը պահել է իր առձեռն գումարը։ Սակայն գեներալը չի բացատրել՝ որտեղից են ամերիկացի զինվորականներն իմացել, թե հատկապես որքան գումար է ոչնչացվել։
Պաշտոնյան նշել է նաև, որ այդ միջոցների կորուստը հանգեցրել է ծայրահեղականների շարքերում դասալքության կտրուկ աճի՝ մոտ 90 տոկոս, ինչպես նաև նորակոչիկների թվի նվազմանը: