Ավրորա մարդասիրական մրցանակաբաշխության նպատակով Հայաստանում գտնվող Շարլ Ազնավուրը ապրիլի 26-ին այցելեց Երևանի Թումո: Կենտրոնից տեղեկացնում են, որ նկարչության դասընթացը տեսնելուց հետո նա երաժշտական սենյակում լսեց ԹմբաԹային, որ հայկական դասական գործերից մեկն էր կատարում:
Իսկ ձայնագրման ստուդիայում նա ծանոթացավ Decibelle խմբին և լսեց աղջիկների «Խռոված էր»-ը: Այնուհետև փայտե աստիճաններում դիտեց ուսանողների աշխատանքներից մի քանիսը, այդ թվում Թումոյի ստարտափ Yelling Animation Studio-ի կարճ անիմացիաները՝ նվիրված Մեծ Եղեռնին: