iPhone-ի վաճառքների ծավալը վերջին 13 տարվա ընթացքում առաջին անգամ նվազել է, հայտնում է ABC հեռուստաընկերությունը՝ հղում անելով ընկերության տարածած հաղորդագրությանը:
Հրապարակված հաշվետվության համաձայն՝ գրանցվել Է 50,6 միլիարդ դոլարի հասույթ, իսկ մաքուր շահույթը կազմել Է 10,5 միլիարդ դոլար: Համեմատության համար նշվում է, որ նախորդ տարի ընկերության հասույթը կազմել է 58 մլրդ դոլար, իսկ մաքուր շահույթը՝ 13,6 մլրդ դոլար:
Apple-ը նշել է, որ ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակում վաճառել է 51,2 միլիոն iPhone, մեկ տարի առաջվա 61,2 միլիոնի համեմատությամբ: