Նորվեգիայի Բերգեն քաղաքի «Rekstensamlingene» կոչվող զբոսայգում կա հայկական «Խաչքար» կոչվող հուշարձան: Այն նվիրված է Ֆրիտյոֆ Նանսենի և 1915-1923 թթ. Ցեղասպանության ժամանակ զոհված քրիստոնյա հայերի հիշատակին, հայտնում է Նորվեգիայի հայկական մշակութային ասոցիացիան:
Խաչքարը, որի բացումը նախաձեռնել էր Ֆրիտյոֆ Նանսենի թոռը՝ Էիջիլ Նանսենը, հանդիսանում է հայերի նվերը Նանսենի հայրենիքին:
Այս տարի, ինչպես նախորդ տարի, անցկացվող միջոցառումների ժամանակ տեղի «Sangkoret Lyderhorn» անունը կրող երգչախումբը կատարում էր Կոմիտասի երգերը: Միջոցառմանը մասնակցող նորվեգացիները նույնպես սովորել և երգում էին Կոմիտաս:
Նշենք նաև, որ միջոցառման կազմակերպիչը Նորվեգիայի հայկական մշակութային ասոցիացիան ներկայացնող Մարտին Դավթյանն էր: