Բլումբերգ վարկանիշային գործակալությունը նշել է նավթի այն «կախարդական» գինը, որի հաստատումը կհանգեցնի նավթի շուկայի վերջնական կարգավորման, հաղորդում է РИА Новости-ն:
Այսպես, նավթի համաշխարհային խաղացող բրիտանական BP ընկերության ներկայացուցիչները նշել են, որ իրենց ֆինանսական վիճակը կարող են կայունացնել միայն այն դեպքում, եթե նավթի գինը վերադառնա մեկ բարելի դիմաց 50-55 դոլարի գնային մակարդակի:
Իսկ ահա խորհրդատվական Wood Mackenzie ընկերության փորձագետները վստահեցնում են, որ նավթային խաղացողները կդադարեն «արյունահոսել» նավթի 23 դոլար/բարել միջին գին ունենալու պարագայում:
Տարբեր ընկերությունների գնահատականները հայտնվել են Բլումբերգի ուշադրության կենտրոնում: