Ադրբեջանցի հայտնի ծաղրանկարիչ Գյունդյուզ Ագաևը հերթական ծաղրանկարը նվիրել է «վիրտուալ պատերազմների հերոսներին, ստեղնաշարի անվախ կառավարամետ ասպետների, որոնց թիվը անչափ շատացել է Ղարաբաղի սահմանին ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր», գրում է Meydan.tv-ն՝ ներկայացնելով ծաղրանկարը:
Նկարչի աշխատանքն արտացոլում է ղարաբաղյան պատերազմի իրողությունները. Ադրբեջանի բլոգերները, լրագրողները, ակտիվիստները գրում են ադրբեջանական բանակի շշմեցնող հաղթանակների մասին, իսկ ադրբեջանական բանակը կորուստներ է կրում և նահանջում…