Սիրիական Պալմիրայի հնագիտական համալիրը, չնայած ահաբեկչական խմբավորումների կողմից մեծ վնաս է կրել, հիմնականում պահպանվել է: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, նման եզրահանգման են եկել ՅՈւՆԵՍԿՕ-ի փորձագետները, ովքեր այցելել էին Սիրիա՝ իրավիճակը գնահատելու համար:
«Առաքելությունը եկավ եզրակացություն, որ չնայած Պալմիրայում ավերվել են մի շարք խորհրդանշական հուշարձաններ, բայց հնագիտական համալիրը մածամասամբ պահպանել է իր արժեքն ու իսկությունը: ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաշխատի իր գործընկերների հետ, որպեսզի անհապաղ միջոցառումներ ձեռնարկվեն Պալմիրայի պահպանման համար»,- ասված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ:
Առաջին փորձագիտական առաքելությունը գտնվել է Սիրիայում ապրիլի 24-26-ը: Մոտ ժամանակներս ՅՈՒՆԵՍԿՕ-ն Սիրիա կուղարկի ևս մեկ միջազգային փորձագետների խումբ` սիրիական մշակութային ժառանագության օբյեկտներն ավելի մանրամասն ուսումնասիրելու համար: