ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը նիստ կանցկացնի «ռուսական ագրեսիայի» հետևանքով Ուկրաինայում իրադրության զարգացման հարցով: Ինչպես հայտնում է Ուկրաինայի ԱԳՆ մամլո ծառայությունը, Ուկրաինայի պատվիրակության պահանջով նիստը տեղի կունենա ապրիլի 28-ին:
Կիևը ցանկանում է նիստի ժամանակ «միջազգային հանրությանը տեղեկացնել Դոնբասի և Ղրիմի օկուպանտների վերջին հանցագործ գործողությունների մասին, մասնավորապես Ղրիմի թաթար ժողովրդի Մեջլիսի գործունեության արգելման մասին»: