Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը աջակցել է Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի՝ Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված «Աղետ» խորագրով համերգին: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը՝ հղում կատարելով «Deutsche Welle»-ի թուրքական ծառայությանը:
Գերմանիայի արտգործնախարարը նշել է, որ 100 տարի առաջ հայ ժողովրդի՝ Անատոլիայից աքսորվելու հետևանքով առաջացած խոր վերքերը մինչև այսօր չեն բուժվել: Ըստ նրա՝ չի հաղթահարվել նաև այն խորը անդունդը, որն առաջացել է հայերի և թուրքերի միջև:
«Միայն նրանք, ովքեր ծանոթ են ուրիշների տրավմաներին ու երազանքներին, կարող են ընդհանուր ապագայի համար հիմքեր ստեղծել», - ասել է Շտայնմայերը:
Հիշեցնենք, որ Թուրքիան փորձել էր խոչնդոտել Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնած Հայոց ցեղասպանության հիշատակի համերգի կայացմանը: