Իսրայելը պատրաստ է ուղիղ երկկողմ բանակցություններ սկսել պաղեստինցիների հետ, ասվում է երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի աշխատակազմի հրապարակած հայտարարությունում:
«Իսրայելի և պաղեստինցիների միջև հակամարտությանը վերջ տալու լավագույն ձևն ուղիղ երկկողմ բանակցություններ սկսելն է», - ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ իսրայելական կողմի այս հայտարարությունը հակամարտության կարգավորման Փարիզի նախաձեռնության հետևանքն է: Անցյալ շաբաթ Ֆրանսիայի ԱԳ նախարարը հանդես էր եկել պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման շուրջ նախարարների մակարդակով միջազգային հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ, որին սակայն չի նախատեսվում Իսրայելի և Պաղեստինի մասնակցությունը: