2016 թ. առաջին եռամսյակում ԱՄՆ տնտեսական աճը կազմել է 0.5 %: Այդ մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»՝ հղվելով ԱՄՆ Առևտրի նախարարության զեկույցին, փոխանցում է REGNUM-ը:
Հրապարակված տվյալների համաձայն թույլ տնտեսական ցուցանիշները պայմանավորված են սպառողական ծախսերով և միջազգային հարթակում դոլարի ամրապնդմամբ:
«Ուժեղ» դոլարը նշանակում է, որ համաշխարհային շուկայում ամերիկյան ապրանքները թանկանում են, ինչը բացասաբար է ազդում վաճառքների վրա:
Բացի այդ, ամերիկյան էներգետիկ ընկերությունները հրաժարվում են ընդլայնումից «սև ոսկու» գների անկման պատճառով, ինչն իր հերթին ազդում է ներդրումային ցուցանիշների վրա: