Գերմանիան ու Ֆրանսիան Թուրքիային Շենգեն գոտու մուտքի արտոնագրերի տրամադրումն արգելող նախագիծ են մշակել

14:57     29 ապրիլի, 2016

Գերմանիայի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ  մշակվել է ԵՄ-ի կողմից Թուրքիային մուտքի արտոնագիր տրամադրելու ազատության սահմանման վերաբերյալ նախագիծ:

Ինչպես հաղորդում է ermenihaber-ը՝ թուրքական իշխանամետ «Sabah» պարբերականը, հղում անելով բրուսելյան «Politico» լրատվական կայքին, հայտնում է, որ նախագծի տեքստում առաջարկվել է մշակել համակարգ, ըստ որի ցանկացած պահի հնարավոր կլինի արգելել մուտքի արտոնագիր ստանալու արտոնությունը:

Իսկ Շենգեն գոտու մուտքի արտոնագրերի համար տրվող արտոնությունները չեղյալ հայտարարելու համար անհրաժեշտ գործընթացը տևում է մոտավորապես 9 ամիս, սակայն Թուրքիայի դեպքում կարող են ստեղծվել մեխանիզմներ, որոնք այս ժամկետը կկրճատեն:


© armedia.am