Գերմանիայի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ մշակվել է ԵՄ-ի կողմից Թուրքիային մուտքի արտոնագիր տրամադրելու ազատության սահմանման վերաբերյալ նախագիծ:
Ինչպես հաղորդում է ermenihaber-ը՝ թուրքական իշխանամետ «Sabah» պարբերականը, հղում անելով բրուսելյան «Politico» լրատվական կայքին, հայտնում է, որ նախագծի տեքստում առաջարկվել է մշակել համակարգ, ըստ որի ցանկացած պահի հնարավոր կլինի արգելել մուտքի արտոնագիր ստանալու արտոնությունը:
Իսկ Շենգեն գոտու մուտքի արտոնագրերի համար տրվող արտոնությունները չեղյալ հայտարարելու համար անհրաժեշտ գործընթացը տևում է մոտավորապես 9 ամիս, սակայն Թուրքիայի դեպքում կարող են ստեղծվել մեխանիզմներ, որոնք այս ժամկետը կկրճատեն: