Թուրքիայի կառավարությունը մերժել է իր երկրում Արգենտինայի դեսպանի պաշտոնում Էստինիսլաո Անգել Սավելսի թեկնածությունըч Հայոց ցեղասպանության հարցում նրա ունեցած դիրքորոշման համար։ Այս մասին հայտնում է Clarin թերթը։
Պարբերականը նշել է, որ Սավելսին խորհուրդ են տվել նախկին պատգամավորները, որոնք հաշվի են առել այն փաստը, որ նրա հայրը Թուրքիայում երկար տարիներ դիվանագետ է եղել։ Այդուհանդերձ Թուրքիայի ներկայիս իշխանությունները տեղյակ չեն եղել, որ Սավելս կրտսերը հեղինակել է մի քանի հոդված, որոնցից մեկը կոչվում է «Գրառումներ ցեղասպանությունների մասին» և գրվել էր 2012-ին Times-ի համար։
«Հայտնի է, որ մինչև վերջերս Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունը Հայոց ցեղասպանությունը ժխտելն է»,- ասված է եղել հոդվածում, գրում է Armlur-ը։