Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փալյանը մասնակցել է «Թուրքիայի այսօրվա դրությունն ու փոքրամասնությունների իրավունքները» խորագրով կոնֆերանսին:
Իր ելույթում Փալյանը նշել է, որ Թուրքիայում ազգային փոքրամասնությունների պահվածքը ողջունվում է այն ժամանակ, երբ նրանք իրենց պահում են «խելոք երեխայի» նման, մինչդեռ, ցանկացած առարկության դեպքում նրանց որակում են «դավաճաններ»:
«Անշուշտ ես հայ եմ: Ես Թուրքիայի Հանրապետության քաղաքացի հայ եմ, և հպարտ եմ դրանով: Սակայն Թուրքիայում հայ լինելը դեռ չի ընկալվում որպես նորմալ երևույթ: Ես կցանկանայի, որ հայի ինքնությունը լինի նորմալ և պատվավոր, ինչպես որ մնացյալ բոլոր ինքնությունների դեպքում է», - նշել է Փալյանը: