Գործազրկության մակարդակը եվրագոտում մարտ ամսին նվազել է` կազմելով 10.2%, փետրվարյան 10.4%-ի փոխարեն: Այդ մասին այսօր հայտնել է Եվրոպայի վիճակագրական գրասենյակը՝ Եվրոստատը, փոխանցում է ֆրանսիական rfi.fr կայքը:
Եվրոստատն ընդգծում է, որ սա 2011թ. օգոտսոսից հետո գործազրկության ամենաթույլ մակարդակն է եվրագոտում:
Պետք է նշել, որ 2016թ. առաջին եռամսյակում աճ է գրանցել նաև տնտեսական ակտիվությունը: Այսպես, նշված ժամանակահատվածի համար Եվրագոտու ՀՆԱ աճել է 0.6%-ով, այն դեպքում, երբ 2015թ. չորրորդ եռամսյակում այն կազմել է 0.3 %:
Վերջին ցուցանիշը ցույց է տալիս, որ փորձագետների կանխատեսումները՝ 0.4%, սխալ են եղել: