Եվրախորհրդարանում կանաչների խմբակցության համանախագահ Ռեբեկա Հարմսը հայտարարել է, որ չարժե սպասել ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման, փոխանցում է Корреспондент-ը:
«Անկեղծ ասած՝ եթե մենք այժմ ԵՄ-ում կարողանանք պահպանել գործող պատժամիջոցները, ապա կունենանք Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու գործիքներ, և դա լավ կլինի»,- նշել է եվրապատգամավորը:
Նրա խոսքով՝ ԵՄ շատ պետություններում գոյություն ունի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման ընդդիմություն: Օրինակ՝ Գերմանիայում սոցիալ-դեմոկրատները, որոնք իշխող կոալիցիայի մաս են կազմում, պատրաստ են նորմալացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Հարմսը նաև կասկածել է, որ ԵՄ անդամ երկրների մեծ մասը հավանության կարժանացնի «Սավչենկոյի ցուցակը»: