Օբամայի ավագ դուստրը կսովորի Հարվարդում

11:42     2 մայիսի, 2016

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ավագ դուստրը` Մալիան, 2017-ին կընդունվի Հարվարդի համալսարան։ Նա դպրոցը կավարտի այս տարվա հունիսին, սակայն մեկ տարի մտադիր է նվիրել հասարակական աշխատանքին, գրում է BBC-ն:

Նախագահի 17-ամյա դուստրը հետևում է իր ծնողներին, ովքեր սովորել են Հարվարդի իրավաբանական ֆակուլտետում:

Ավելի վաղ Օբաման և նրա կինը հայտարարել էին, որ նախագահության ժամկետի ավարտից հետո կմնան Վաշինգտոնում,  մինչև որ իրենց կրտսեր դուստր Սաշան ավարտի դպրոցը:


© armedia.am